▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք հիմնականում ծառայում են որպես պահապան շներ․ Մարիամ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը․

«Ինչքան շատ եմ ճանաչում Արջուկին, այնքան ավելի եմ հիանում այս ցեղատեսակի առանձնահատկություններով:

Կենտրոնական Ասիայի հովվաշուն կամ Ալաբայ, ծագել են Կենտրոնական Ասիայում, ավելի քան 10,000 տարի առաջ, և համարվում են աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկը:

Իրենք հիմնականում ծառայում են որպես պահապան շներ, պաշտպանում են հոտը գայլերից և նույնիսկ արջերից:

Իրենք նաև ընտանիքի և տան հիանալի պաշտպաններ են:

Կարող են կշռել 60-100 կգ.

Իրենց ընտանիքին անսահման նվիրված են և հավատարիմ, բայց անծանոթների համար չափազանց վտանգավոր: Նրանք չեն երկմտում, երբ կասկածում են, և միանգամից հարձակվում են: Խորհուրդ չի տրվում պահել երեխաների կամ այլ կենդանիների շուրջ (չնայած Արջուկը Արփիին շատ է սիրում:

Իր ուժի և ագրեսիայի պատճառով Ալաբայը Դանիայում արգելված ցեղատեսակ է:

Հ.Գ. Կրկին և կրկին անգամ շնորհակալ ենք Ախալքալաքի հայ համայնքին Արջուկին մեզ նվիրելու համար»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее