Աբովյանում եկեղեցու օծման արարողությանը մասնակցող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է հարցազրույցից, այլ ինքն է հարց ուղղել լրագրողներին.«Իսկ լրագրողներն ուզու՞մ են, որ ես վերադառնամ»:
ԳԱԼԱtv.am-ն է գրում այս մասին ու նշում, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, միջոցառմանը Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է ընտանիքի անդամների հետ:
Նաև նշվում է, թե հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եկեղեցու օծման արարողությանը կանգնած չէին իրար կողքի: Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ապա՝ Սերժ Սարգսյանը:
Տեսանյութն` Առաջին լրատվականի: