Իսկ միգուցե այս սցենարը հենց առաջին հերթին ՌԴ-ի՞ն է ձեռք տալիս
Քաղաքականությունը ամբողջությամբ վերցված մութ անտառ է, իսկ արտաքին քաղաքականությունը՝ ինտրինգների լաբիրինթոս/ Հուլիոս Կեսար/:
Այ մենք բոլորս մտածում ենք, որ մայդանի հաղթանակով ՌԴ-ն կորցրեց իր դիրքերը Ուկրաինայում, իսկ ինչու մեդալի մյուս կողմը չենք նայում. Միգուցե այս խաղի վերջնամասում բոլորից շատ շահելու է հենց ՌԴ-ն, ինչպես դա եղավ Ասետիայի և Աբխազիայի պարագայում: Այո, եկեք մի պահ պատկերացնենք, որ Ղրիմը ամբողջությամբ կանցի ՌԴ-ի ազդեցության տակ, ինչպես նաև բացի Ղրիմից ևս մի քանի ռեգիոններ…:
Որպեսզի ավելի արտահայտիչ լինեմ փորձեմ այսպիսի հարցադրում անել՝-«ըստ Ձեզ երբ Վրաստանը կորցրեց վերոհիշյալ տարածքները, ո՞վ բոլորից շատ շահեց դրանից», միգուցե ՌԴ-ն, չէ, որ այդպես նա կարողացավ ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնել բավականին տարածքներ, դրանով իսկ ևս մեկ անգամ թուլացնելով Վրաստանին:
Հիմա նույնը Ուկրաինայում է սպասվում՝-ով կշահի Ուկրաինան, թե Ռուսաստանը, երբ Ղրիմը հռչակելով իրեն Ուկրաինայից անկախ լիովին մտնի Ռուսաստանի ազդեցության տակ: Միգուցե դա է պատճառը, որ ՌԴ-ի ղեկավարությունը ընդհանրապես չի մտածում Յանուկովիչին սատարելու մասին, հակառակը դեռ նրան անվանում «փալաս»: