ArmFootball.com-ը գրում է. Իսպանական «Ռայո Վալեկանոն» մտադիր է վարձակալել Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզին, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Իսպանական ակումբն արդեն վարձակալության առաջարկով դիմել է մայրաքաղաքային ակումբին, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ըստ աղբյուրի` բանակցությունները շարունակվում են:
Համաձայն ԶԼՄ-ների Օզբիլիզի աշխատավարձը «Սպարտակում» կազմում է տարեկան 1,5 մլն եվրո: 25-ամյա ֆուտբոլիստը դեռ 2,5 տարվա պայմանագիր ունի ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը չեն մեկնի «Սպարտակի» ուսումնամարզական հավաքին, որը սկսվելու է հունվարի 16-ին` ԱՄԷ-ում: