▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսրայելը նորից զենք է մատակարարել Բաքվին` անգամ այս իրավիճակում՝ ինքն ունենալով զենքի կարիք»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը լուսանկար է տարածել թելեգրամյան իր էջում՝ կից գրառմամբ. «Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներից մեկը Իսրայելն է։ Վերջինիս համար Բաքվին օժանդակալը պայմանավորված է առաջին հերթին տարածաշրջանում Իրանին զսպելու ցանկությամբ։ Հենց այս հենքի վրա է Իսրայելը հսկայածավալ զինտեխնիկա վաճառում Ադրբեջանին։
Կից ինֆոգրաֆիկան պատրաստել է «Բաքու» հետազոտական կենտրոնը, որտեղ երևում են Ադրբեջան-Իսրայել տնտեսական հարաբերությունների որոշ թվային տվյալներ»:

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն էլ նույն թեմայով գրում է․«Անգամ այս իրավիճակում, ինքը ունենալով զենքի կարիք, Իսրայելը նորից զենք է մատակարարել Բաքվին, իսկ սա նշանակում է, որ կփորձեն դրդել հարվածել Հայաստանին, որ դրանով ինչ-որ կերպ կամ Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, կամ չներքաշվելու դեպքում թուլացնեն նրա դիրքերը...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее