▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար

Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչներից հայ սեմինարիստի վրա օրթոդոքս հրեաների հարձակման համար: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից:

 

 

 

 

 

 

Հուլիսի 16-ին Երուսաղեմի հայ պատրիարքարան են այցելել Քնեսեթի ներկայացուցիչներ ռաբբի Դավիթ Ռոզենցը, ոստիկանության սպաներ և Հագի քաղաքի միջմշակութային կենտրոնի ղեկավար Ագմոն Շնիրը։

«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի համար. հայ հոգևոր սեմինարիայի սաների վրա օրթոդոքս հրեաների կողմից հարձակման համար։ Կողմերը քննարկել են, թե ապագայում ինչ միջոցներով կկարողանան նման իրավիճակները», – գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ հրեաների վրա հարձակվել են հենց հայերը (60 սեմինարիստ)։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր տեղի ունեցածի իրական հանգամանքները։

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее