▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելում, երբ վարչապետ են նշանակում, ԱՄՆ-ի օրհնանքը չկա՞.Քաղաքագետը՝ ՀՀ վարչապետի ու Կրեմլի համաձայնության մասին

«Հայաստանը, ուզենք, թե չուզենք, գնում է խորհրդարանական հանրապետության ճանապարհով և այստեղ ՀՀ վարչապետի փոփոխությունը սովորական չեմ համարում: Բայց հիմնական մեխը խփել է «Սասնա ծռեր»–ի զինված ապստամբությունը»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի ենթադրությամբ՝ Կարեն Կարապետյանը հաջողության կհասնի, եթե հույսը դնի ժողովրդի վրա.

«Եթե ես լինեի նրա փոխարեն, շատ արագ իշխանությունը ձեռքս կվերցնեի, ոչ ոք չի կարող խանգարել, իսկ այստեղ պետք է փողոցը դեր խաղա: Ժողովրդի պահանջը պետք է ազդակ լինի, որն արդեն տրվել է ապրիլյան պատերազմով, «Սասնա ծռեր»–ի գործողություններով:  Ես Կառավարություն կբերեի միջին սերնդին ու կկտրեի այն ընտանիքի ականջները, ովքեր Հայաստանը, պետական իշխանական կառուցվածքը դիտում  են որպես իշխանական կապալ: Տեսեք, թե ինչպես ժողովուրդը կկանգնի նրա կողքին, ով երկիր, պետություն է ուզում»,-նշեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը բացասական չի համարում Կրեմլի դերակատարությունը՝ վարչապետի նշանակման հարցում.

«Ինչո՞ւ Իսրայելում, երբ վարչապետ են նշանակում,  ԱՄՆ-ի օրհնանքը  չկա՞»,-հարցրեց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ սա պետություն ունենալու պատմական շանս է:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее