▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանական «ականները» սկսել են ավելի հաճախ հայտարարել, թե ով հիմա Րաֆֆուն չմիացավ, նա իշխանություն է

 Երբ մի 5 տարի մոտիկից հետեում ես քաղաքական գործընթացներին, նենց խնդալու ա շատ բան լինում: Րաֆֆու հացադուլը նկատի չունեմ, ու դրան էս պահին չեմ անդրադառնալու, եւ դա խնդալու չեմ էլ համարում: Խնդալու ա, երբ մարդիկ, որոնք ակնհայտ, գրեթե 100 տոկոսանոց (դե մարդ եմ մեկ էլ տեսար սխալվեցի, թող լինի 90 տոկոս) իշխանական «ականներ» են ընդդիմադիր դաշտում, մեկ էլ վեր են կենում ու ասում են, թե ով հիմա Րաֆֆուն չմիացավ, նա իշխանություն ա ու վերջ: Ընդ որում էդ խոսքը հասունացնում, հասունացնում են, հետո սենց ասած կրակում իրենց ընտրած պահին, ասենք, էսօր երբ հուզական ֆոն կա հացդուլի հետ կապված: Եվ նման դեպքերը մեկն ու երկուսը չեն: Հատկապես էս հետընտրական շրջանում առավել շատացել են: Ու դու գիտես, որ իրենց նպատակը Րաֆֆին չի, գիտես, որ Րաֆֆին իրենց ավելի քիչ ա հետաքրքրում քան քեզ, գիտես, որ դու քեզ կարող ա զսպում ես նույնիսկ նեղ մջավայրում, իսկ իրենք իրենց անլուրջ վերաբերմունքը չեն զսպում իրենց նեղ միջավայրում: Գիտես, բայց գնա ու նրան, ով նոր է էս ամենին հետեւում, կամ ուշադիր չի եղել, գնա ու բացատրի, թե ինչից ես էդպես մտածում: Բայց ասեմ, որ ժամանակավոր է նաեւ նման հնարների էֆեկտը:

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее