▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանափոխության երրորդ փորձն է սկսվում.a1plus.am

a1plus.am-ը գրում է.«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երրորդ անգամ կփորձի իշխանափոխություն իրականացնել։ Այդ նպատակով Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ առաջիկա օրերին կսկսվի ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես։

«Որևէ ընտրության մասնակցելով ի օգուտ ժողովրդի փոփոխություն ակնկալելը միամտություն է։ Լուծումը միայն ու միայն մոբիլիզացիայով, ժողովրդին մոբիլիզացնելով շատ կարճ ժամկետում համապատասխան պայքար առաջացնելն ու ժողովրդին ոտքի հանելով ռեժիմից ձերբազատվելու մեջ է»,- ասում է  պարոն Սեֆիլյանը։

Ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխությունը բացառող Ժիրայր Սեֆիլյանը սահմանում է ուժերի շրջանակը, որոնց հետ իրենք ճանապարհ կգնան։

«Անհատները կամ ուժերը պետք է միավորվեն, դրանք շատ չեն՝ Ստեփան Դեմիրճյանն է, ՀԱԿ-ն է, Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագրով», Աշոտ Մանուչարյանն է, Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը և ինչու չէ քաղաքացիական ուժեր»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее