«ՀՀ իշխանության դեմ պայքարի են դուրս եկել նաև արտերկրում։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ օրերս կայացած ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է «նպաստել ՀՀ– ում արագ իշխանափոխությանը»։ Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաև արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»։
Բացի այդ, Հայրապետյանի ֆինանսավորմամբ կստեղծվի «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային համահայկական ՀԿ, որից պետք է վախենան ավելի, քան հրթիռներից և հրետանուց։ Մեր հարցին, թե ինչու պիտի ՀՀ քաղաքացին հավատա ձեր անկեղծությանը, Գրիգորյանը պատասխանեց. «Մեզ շատ ավելի են հավատում, քան Ս. Սարգսյանին։ Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: