Գերմանացի ներդրողների կողմից կառավարվող «Իստինվեստոր» ընկերության տնօրինությունը Հայաստանում 2018թ․ իշխանափոխությունից հետո իրենց սեփականության իրավունքը վերականգնելու նոր գործընթաց է սկսել։ Ներդրողները որոշել են շարունակել պայքարն ընդդեմ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի սեփականատեր Աժ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Այդ կոմբինատում գերմանացի ներդրողները բաժնետեր են եղել և կորցրել իրենց բաժնեմասը։ 
hetq.am-ն է գրում և նշում, որ «Իստինվեստոր»-ի տնօրեններ Անդրեաս Հինցմանի և Արթուր Գայգերի (Andreas Hindzmann, Arthur Geiger)-ը նոյեմբերի 14-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ այս գործի կարևորությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի կողմից օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականության շեշտադրումներից․
«Ներկայիս վիճակը վարկաբեկիչ է ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ գործի շրջանակներում ժամանակին ներգրավված դատական մարմինների համար: Թեև հայկական կառավարության պաշտոնյաներն ու անձամբ պարոն Ծառուկյանը երկրի առաջնայնությունների շարքում բազմիցս մատնանշել են օտարերկրյա ներդրողների համար իրավական տեսանկյունից արդար և բարենպաստ միջավայրի ստեղծումը, «Իստինվեստոր»-ի հետ տեղի ունեցածն ու նմանօրինակ դեպքերը, հակառակը, վանում են ներդրողներին, նրանց զրկելով երկրի դրական ներդրումային ներուժը դիտարկելու ցանկությունից»,-գրել է ընկերության տնօրինությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


