▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանասարից նահանջե՞լ են ադրբեջանցիները, ի՞նչ պայմանավորվածությամբ»․ լրագրողները՝ ՊՆ փոխնախարարին

Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։ Այդ մասին հայտնել է  Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Arman_Sargsyan.jpg

 

Այսօր լրագրողները դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրել են տվյալ թեմայի մասին:

«Իշխանասարից նահանջե՞լ են ադրբեջանցիները, ի՞նչ պայմանավորվածությամբ»:

«Ճանապարհ տվեք՝ անցնեմ, ձեր նախորդ անգամվա գրածի համապատասխան ճողոպրեմ, մյուս անգամ կհանդիպենք»,- ասել փոխնախարարը՝ նշելով, որ շտապում է:

«Մյուս անգամ մի շարք հարցերի կպատասխանեմ»,- ասել նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее