Իշխանավոր տղամարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից, հարցնում է Դավիթ Ղազինյանը և ներկայացնում դատարանի որոշումների արդյունքում բացահայտվածը
Դատարանն իր որոշմամբ մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների որոշ մեղադրանքները` ուղղված «Տաշիր կապիտալ» ընկերությանը, որին զրկել են ՀԷՑ–ի լիցենզիայից, ասուլիսին ասաց ՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը և մանրամասներ ներկայացրեց։
Փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին նշեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցը, կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ դատարանում։


