«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, որոնք 2018-ից հետո պատերազմ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցուն, վերջերս սկսել են այցելել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ պատարագներ է մատուցում հենց ինքը՝ կաթողիկոսը։ Եկեղեցու եւ իշխանության միջեւ հարաբերություններն ավելի լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ մի շարք հոգեւորականներ քննադատեցին իշխանությանը, եւ եկեղեցին պահանջեց վարչապետի հրաժարականը։
Սակայն մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Սուրեն Պապիկյանի խորհրդական, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ պաշտպանական ոլորտի այլ ներկայացուցիչներ եղել են Սուրբ Գայանեում, մի քանի ժամ լսել կաթողիկոսի մատուցած պատարագը։ Արդյոք իշխանության եւ եկեղեցու միջեւ սառույցը հալվե՞լ է, թե՞ որոշ անհատներ որոշել են ապաշխարել, պարզ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում