▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը հաղթել է

Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:

 

 

Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից:  Նշենք, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու:

Իշխող «Իմ քայլը» դաշինքը աջակցում էր Գևորգ Ավետիսյանին, ով հավաքել է 701 ձայն:  Հիշեցնենք, որ հոկտեմբեր 10-ին, տևական բողոքի ցույցերից հետո Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել:

 

 

Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее