▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով. Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

«Նկարում կարմիր գծով ներկայացված է ՀՀ արտաքին պարտքի շեշտակի աճը 2014-2018թթ.։ Այնուհետև կապույտ գծով ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը։ Եթե Սերժ Սարգսյանի կառավարման վերջին 2 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը տարեկան աճում էր միջինը 850 մլն դոլարով, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվել է կասեցնել Հայաստանի արտաքին պարտքի սրընթաց աճը, և վերջին մեկ տարվա ընթացքում այն սկսել է նույնիսկ նվազել: Իշխանության փոփոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով: Նախորդ իշխանությունները չէին կարողանա անգամ արձանագրված շատ ցածր տնտեսական աճն ապահովել, եթե չվերցնեին ՀՆԻ-ի մինչև 7-8%-ի չափ արտաքին պարտք, իսկ ներկա իշխանություններն արտաքին պարտքը նվազեցնելուն զուգահեռ ապահովում են շատ ավելի բարձր և կայուն տնտեսական աճ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее