▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները կրակն են ընկել իրենց իսկ աճեցրած եվրոկողմնորոշում ունեցողների ձեռքը

Հաշվի առնելով Հայաստանում ձևավորված քաղաքական իրադրությունը, երբ թացը խառնվել է չորի հետ և ամեն անգամ հեղափոխություն անելու փորձերով ժողովրդին հուսահատության հասցնող ու ընդդիմադիր ձևանալու տակ եվրոգրանդներ լափող անձնաց սնկի նման աճելը, կարել է մի պարզ ճշմարտություն հանել ջրի երես, որ Իշխանությունները կրակն են ընկել իրենց իսկ աճեցրած եվրոկողմնորոշում ունեցողների ձեռքը:

Սրանք մի այնպիսի խումբ են, ովքեր թքած ունենալով ամեն մի գաղափարական և բարոյական նորմի վրա, հանուն փողի պատրաստ են անգամ Հայաստանում կիրառեն ամեն մի քաղաքական փորձարկում, որը նրանց հրամցնում են իրենց եվրոպապաները:

Իշխանական սխալ քաղաքականության արդյունքում պարարտ հող ստեղծվեց այս մոլախոտի աճի համար և այսօր մենք կանգնել ենք այն փաստի առջև, որ պետական միջոցներով փիառվածները սկսում են դուրս գալ արդեն ընդդեմ իրենց աճեցնողների, ու ինչի արդյունքում քաղաքական տարբեր մասշտաբի գործիչներ ուղղակի, կամ անուղղակի կերպով հայտարարում են, իրենց պատրաստակամության մասին՝ Հայաստանը Արաբական մղձավանջի վերածելու համար:

Այս պարագայում կարևոր է, որ Հայ ժողովուրդը հաշվի առնելով անցյալի հեղափոխափորձերը, ճիշտ որոշում կայացնի և նրանց բոլորին ցույց տա հայտնի ռուսական երեք մատի կոմբինացիան:

 

Անդրանիկ Թանգամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее