|
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի Կառավարության նիստում վերահաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից: 2021 թվականից ակնհայտ որևէ փոփոխություններ չեն եղել, ինչն էլ, հնարավոր է, բարկացրել է եվրոպացիներին։ Հիշեցնենք, որ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջեւ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր հրաժարվել նաև «Շամպայն» անվանումից։ Այս անուններից հրաժարվելու ու նոր անուններ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը։ Ստացվում է, որ իշխանությունները մերժում են և կոնյակը, և Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ»։ |
Իշխանությունները մերժում են և՛ կոնյակը, և՛ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


