Հայաստանը չի պայքարում միջազգային ատյաններում իրեն տրվելիք հաճախականություների համար, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն իր ազգային շահի համար պատշաճ կռիվ չի տալիս, և մենք դրա համար մեղադրում ենք իշխանություններին:
Ըստ ilur.am-ի, այս մասին ԱԺ-ում նշել է «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ Հայաստանն ուներ 21 անալոգային հաճախականության հնարավորոթյուն, սակայն միջազգային ատյանները կրճատեցին այդ հաճախականությունների թիվը մինչև 7-ը:
Զուրաբյանը նաև հիշեցրել է, որ 2008-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունվել են բանաձևեր, որոնք վերաբերում են ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում, և մասնավորապես՝ լրատվամիջոցների ազատությունը և հեռուստատեսության և ռադիոյի զարգացման առաջնահերթությունները համարվել են ամենաառանցքային կետերից մեկը:
Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ իրենք խորհրդակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ Երևանի մամուլի ակումբի հետ, և հանգել են այն եզրակացության, որ իշխանությունները միտումնավոր հետաձգում են այս գործընթացները, ուստի Կոնգրեսի խմբակցությունը դեմ է քվեարկելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին:
Նյութն ամբողջությամբ` ilur.am-ում: