ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ իշխանությունները պատրաստ են, այսպես ասած, գործարքի գնալ և ազատ արձակել Հովսեփյանին, եթե վերջինը քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի և վերադարձնի պետական բյուջե:
Այդ դեպքում չի բացառվում, որ նրա խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով: Ստացվում է՝ գումար՝ ազատության դիմաց: Ամեն դեպքում, իրավապահ համակարգում այս տարբերակն այժմ ամենաքննարկվողն է:
Մանրամասները՝ թերթի համարում: