▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվանիշվիլին ստեղծում է պետություն պետության մեջ կամ էլ թե ինչպես է «գորշ կարդինալը» դուրս գալիս հետնաբեմից

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իրեն երկար սպասեցնել չտվեց և երեքշաբթի օրը հանդես եկավ հայտարարությամբ, որ ստեղծել է «Քաղաքացի» անվամբ հասարակական կազմակերպություն։ Վերջինիս խոսքերով՝ կառույցի նպատակն է «հսկել կառավարությունը, որը վարձում են քաղաքացիներ: Նա ասել է, թե իր հրաժարականից հետո «երկրում առողջ գործընթացներ են սկսվել, բայց հանրությունը չպետք է կառավարությանը տա սխալներ գործելու հնարավորություն»:

Իսկ վերջում գայթակղությանը չի դիմացել և անդրադարձել է որոշ արտաքին քաղաքական հարցերին, մասնավորապես խոսելով Ասոցացման պայմանագրի մասին: Նա ասել է հետևյալը «Վերլուծում եմ վիճակը և համոզվում, որ չկա որևէ ուժ, որը կարող է խոչընդոտել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը»: Եկեք հիմա հերթով փորձենք վերուծել այս հայտարարությունը:

Սկսենք նրանից, որ գրեթե ոչ ոք չեր կասկածում, որ նորանշանակ վարչապետն ու նորընտիր նախագահը չափազանց անփորձ և թույլ քաղաքական գործիչներ են և արդեն նախկին վարչապետ Բիձինի Իվանիշվիլին իր հեռաբալուց հետո շարունակելու է խաղալ «գորշ կարդինալ»-ի դերը, չնայած այն բանի, որ ինքը` Իվանիշվիլին, դա բացառել էր`իր վերջին պաշտոնական ասուլիսներից մեկի ժամանակ ասելով, որ չի պատրաստվում որևէ կերպ միջամտել վրացական նոր իշխանությունների գործողություններին:

Այժմ, փաստորեն մենք տեսնում ենք, որ Իվանիշվիլին կուլիսների ետևից իր ոչ պաշտոնական գործողություններից զատ, ցանկանում է նաև վերադառնալ հանրային կյանք, մշտապես կայուն և բարձր պահել սեփական իմիջը, և հսկել այս իշխնությունների ամեն մի քայլը: Ինչպես ինքն է ասում պատրաստվում է հսկել «վարձած կառավարությանը»: Բառախաղի միտում այստեղ չկա, բայց վարձած կառավարության գաղափարն ինքնին ստիպում է մտածել որոշ համընկնումներ մասին: 

Ինչևէ, ինչ վերաբերում է վարկանիշին ապա, վերջին տվյալները ցույց են տալիս, որ Նախկին վարչապետը վարկանիշով առաջ է անցել առնվազն ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիից։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը որ Իվանիշվիլին նաև Վրաստանի ամենահարուտ մարդն է, ապա դժվար չէ կռահել, որ եթե նույնիսկ Ղարիբաշվիլիի և երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի մտքով անգամ անցնի, որ կարող են իրենց «գործատուի» գլխից թռնել, դա ինչ հետևանքներ կունենա իրենց համար, առնվազն քաղաքական կարիերայի մասով:

Այժմ եկեք անդրադառնանք Իվանիշվիլի կողմից հնչած այն հայտարարությանը, 
որը լիովին երկրի նախագահի լիազորությունների շրջանակներում է: Վերջիննս, ասում է, որ վերլուծելով իրավիճակը` համոզվում է որ չի տեսնում ոչ մի ուժ, որը կարող է խոչընդոտել Ասոցացման պայմանագիրը ստորագրելու հարցում: Կարծում եմ, կա´մ Իվանիշվիլին լավ չի վերլուծում իրավիճակը, կա´մ կույր է որ չի տեսնում, կա´մ էլ պարզապես փափուկ բարձ է նախապատրաստում վրացիների, մասնավորապես քաղաքական գործիչների համար: 

Տեսեք, եթե նույնիսկ ընդունենք, որ շատերը սխալ են եղել նախինում` ասելով որ նախկին վարչապետը Ռուսաստանի մարդն էր (և շարունակում է մնալ) կամ էլ ռուսամետ էր, և նա այժմ անկեղծորեն ուզում է Վրաստանը տանել դեպի ԵՄ, ապա այդ դեպքում ինձ հետաքրքիր է, թե ինչպես կվերլուծի իրավիճը մեծարգո Իվանիշվիլին, եթե Ուկրաինայի հարցում ԵՄ-ն գնա այսպես ասած զիջումների: Չգիտես թե ինչու, բայց ինձ թվում է, որ Իավանիշվիլի վերլուծությունները մի քիչ կփոխվեն, իսկ տեսողությունը կլավանա:

Վազգեն  Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее