Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեությանը, անալոգայինից թվայինին անցնելու խնդրին այսօր ԱԺ-ում անդրադարձան մի շարք պատգամավորներ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով եթե այսօր ներկայցնեն Կոմիտաս և Սպիտակցի Հայկո, վերջինը կհաղթի:
«Մշակույթի արժեքը ներքևի մակարդակին իջնելը չէ, նրան բարձրացնելն է: Հաճախ, կներեք, որ այս օրինակն եմ բերում, ներկայացվում է երթուղայինի վարորդի ճաշակը»,-ասաց Արամ Մանուկյանը` փաստելով, որ չգիտես ինչու սերիալները, ֆիլմերը 3000 ժամ են:
«Մենակ բիզնես ա՞: Գովազդի ժամանակ ձայնը կրկնակի բարձրացնում են: Մարդիկ կարող են քնած տեղից վայր թռչել»,-նշեց պատգամավորը:
Արամ Մանուկյանը ելույթում շեշտեց, որ լավ ինֆորմացիա ստանալը ազգային անվտանգության խնդիր է:
Խոսրով Հարությունյանի խոսքով էլ` եթերում որբեր են, բիրտ ուժ, բռնություն, իսկ այդպիսով արժեհամակարգ չի ձևավորվի:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով դաշտը պետք է կարգավորվի` առաջին հերթին ներազդելով Հանրային հեռուստատեսության վրա:
«Աննամուսը-նամուսով է դառնում, խրախուսվում է դավաճանությունը: Ժամը 24:00-ին մի ալիքով ՀՀ հիմն է, մյուսով` սեքս»,-փաստեց պատգամավորը:
Անի Կարապետյան