▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջանան Արըթման. «Դեռ ուսանող ժամանակ գիտեի Գյուլի հայկական ծագման մասին»

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին պատգամավոր, սկանդալային հայտարարություններով և հակահայկական կեցվածքով հայտնի Ջանան Արըթմանը կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայկական ծագման մասին:

Թեման կրկին արդիական է դարձել այն բանից հետո, երբ Քեմալ Քըլըչդարօղլուն  գերմանական թերթերից մեկի՝ Թուրքիայի  նախագահի ծագման հարցը կուսակից Ջանան Արըթմանի  կողմից շահարկվելու  մասին հարցին պատասխանել էր. «Ջանան Արըթմանը արդեն ԺՀԿ-ի պատգամավոր չէ»:

Թուրքական  «Ինթերնեթ հաբեր» լրատվական կայքը հայտնում է, որ կուսակցության ներկայիս ղեկավարի նման պատասխանը  խիստ վիրավորել է  Արըթմանին: Վերջինս  հայտարարել է, որ ժամանակին իր առարկությունը վերաբերել ոչ թե Գյուլի էթնիկ պատկանելությանը, այլ էթնիկ պատկանելության պատճառով նախագահի պաշտոնում  անկողմնակալություն պահանջող հարցում  այդ սկզբունքի չխախտելուն: 


Արըթմանը Քըլըչդարօղլուին ուղղված իր նամակում կոշտ քննադատության է ենթարկել վերջինիս՝ նշելով, որ ինքը դեռ շարունակում է մնալ ԺՀԿ անդամ, հավատարիմ քեմալական: Նա նաև

ընդգծել է, որ դեռ ուսնողական տարիներից է իմացել Գյուլի ծագման մասին և իր 24 տարվա քաղաքական գործունեության մեջ երբեք չի բարձրաձայնել այդ մասին:

«Երբ բժշկական  համալսարանում ուսանող էի  գիտեի, որ նյարդաբանության պրոֆեսոր Ահմեթ Սաթօղլուն նախագահ Գյուլի քեռին է, իսկ նրա մայրը, այսինքն՝ նախագահի տատիկը, հայ է: 

Սակայն անգամ 2007 թվականի ընտրությունների ժամանակ չեմ խոսել նախագահի ծագման մասին: Ինձ ճանաչողները, կուսակիցներս շատ լավ գիտեն, 

որ պաշտոնավարման տարիներիս մյուս ԺՀԿ-ականների նման էթնիկ խտրականություն, ռասիզմ չեմ դրսևորել.գրում է Ermenihaber-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее