Այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովում անցկացվեց փակ քվեարկություն 207 երկրների մասնակցությամբ, որի ժամանակ ՖԻՖԱ-ի նոր նախագահ ընտրվեց շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն:
Առաջին փուլին մասնակցած 4 թեկնածուների ձայներ բախշվեցին այսպես. Ջանի Ինֆանտինո՝ 88, շեյխ Սալման Ալ Հալիֆա՝ 85, Հորդանանի արքայազն Ալի Ալ Հուսեյն՝ 27, Ժերոմ Շամպան՝ 7:
ՖԻՖԱ-ի նոր նախագահին որոշելու համար անցկացվեց երկրորդ փուլը: Այն հաղթեց ՈՒԵՖԱ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, որը հավաքեց ձայների կեսից ավելին՝ 104:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը պաշտպանել են հենց Ջանի Ինֆանտինոյի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը՝ Յոզեֆ Բլատերը որակազրկվել է և ֆուտբոլային գործունեությունից զրկվել է 6 տարով՝ կորուպցիոն խոշոր սկանդալից հետո: