▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջանջուղազյանը շփոթել է. Դավիթ Անանյան

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում լարգրողների հետ զրույցում անդրադարձել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հայտարարությանը, թե 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես կառավարության նիստի տեսագրությունը նայել եմ: Կա հարկային ծախս և հարկային պոտենցիալ հասկացություններ: Հարկային ծախսը հանրագումարային այն մեծությունն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով այդքան թերի են հավաքագրվում պետական բյուջեի եկամուտները: Օրինակ, գյուղատնտեսության ոլորտն ունենալով արտոնություն, հարկեր չեն հավաքագրում այդ ոլորտից: Բյուջետային ուղերձում նշված է, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ: Հավանաբար, խոսքը դրա մասին է եղել, պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթել է»,- նշել է Դավիթ Անանյանն ու վստահեցրել է, որ խոսքը հարկերի հավաքագրման թերակատարման մասին չէ:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող էր Ատոմ Ջանջուղազյանը շփոթել այդ մասնագիտական տերմինները, Դավիթ Անանյանը նշեց, թե ֆինանսների նախարարը հետո իր խոսքում փորձել է ասել, որ դա հարկային վարչարարության հետ չի կապված, այլ օրենսդրության հետ է կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее