Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ֆեյսբուքյան իր էջում որոշել է այսուհետ տեղադրել իր հասցեին վատ մեկնաբանություններ գրողների լուսանկարները և դրան կից իրեն ուղղված մեկնաբանությունը: Ըստ դերասանուհու` այս ձևով փորձելու է պայքարել արատավոր երևույթների դեմ: Ստորև ներկայացնում եք առաջին լուսանկարի վերաբերյալ արված գրառումը.
«Ես չեմ նյարդայնանում այլևս նման մեկնաբանություններից, միայն զարմանում եմ՝ինչն է մարդուն դրդում դրան: Օրինակ նման հրաշալի երեխա ունեցող կնոջը ինչի՞ պիտի նյարդայնացնի որևէ մեկի քայլվածքը: Բոլորը կարծում են ,որ ճիշտը ուշադրություն չդարձնելն է,բայց ես նախընտրում եմ պայքարել արատավոր երևույթների դեմ՝անտեսելով այն հանգամանքը, որ այս կարծիքը հիմա ավելի շատ մարդ կկարդա: Հանուն իմ բախտակից գործընկերների, իմ հոգու հանգստության և արդարության ՝ուզում եմ, որ դու էլ զգաս հայտնի լինելու ու քննադատվելու համը Սերինե Ալիխանյան և այսուհետ սահմանափակվես քո«հեղինակավոր» կարծիքը միայն քո խոհանոցի պատերի ներքո արտահայտելով!!! Շնորհավորում եմ, դու առաջինն ես ու դեռ էլի կլինեն անուններ: Եվ թող ոչ ոք չփորձի քեզ պաշտպանել. կմնա ամոթով և պարտված!
P.S. բարի երթ իմ ակցիային! Ո՞վ է ինձ հետ»:





![«Աննախադեպ առաջարկ ,Իդա ջան. Ձեզ համար լրիվ անվճար գովազդ: Խնդրեմ, վայելեք ... @[100005805789835:2048:Ida Hakobyan]»](https://fbcdn-photos-a-a.akamaihd.net/hphotos-ak-xat1/v/t1.0-0/s370x247/13912484_10205215977277811_3904320417343601031_n.jpg?oh=b390e05495769cb3253a59e9bd388ccf&oe=58541AC3&__gda__=1481141186_d35b3e8cc503e3fe7f07fda9a31c9fd9)
![«Հարուստը չգիտեմ,բայց այ մարուստը ինձ շատ հետաքրքրեց. անծանոթ բառ է ու երևույթ, նորույթ է: Հիմա մտածում եմ,եթե հայերենում մարդկանց չեն ասում ԷՍԻ առարկաներին նույնպես ,ուրեմն ԷՍԻ ասում են անհայտ մի բանի՝այսինքն մարուստներին: Ստացվեց ես էլ եմ մարուստ ու ինձ կհաջողվի կպցնել մի համակրելի մարուստի :) Մնում է իմանամ, թե որտեղ կարող եմ նրան գտնել @[100003041481543:2048:Argam Rubina] կօգնե՞ք ինձ այդ հարցում: Լավ ,ես գնամ քնեմ,որ վաղը լավ տեսք ունենամ ու ամբողջ օրս տրամադրեմ մարուստ կպցնելուն ...)))»](https://fbcdn-photos-d-a.akamaihd.net/hphotos-ak-xpt1/v/t1.0-0/s370x247/13939538_10205216683775473_938678760862143216_n.jpg?oh=f19475c66f679ee77ff68309127f458f&oe=58531F82&__gda__=1477810574_b68de625146d884817cd97ba3721e79a)