▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգության» երիտասարդները կեղծ երդման թաղման արարողություն են անում

Aravot.am-ի տեղեկացմամբ` քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց «Ժառանգության» մի խումբ երիտասարդներ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողություն են սկսել:  Թաղումը անցկացվում է ընդունված արարողակարգով: Կեղծ երդումը նստավայրի առջեւ 3 անգամ պտտելուց հետո, այս պահին  շարժվում են դեպի Օպերա: Ակտիվիստները իրենց պարանոցից կախել են նոր Հայաստանի երդման տեքստը եւ «վերջ կեղծիքին» ասելով անցնում են առաջ: Կեղծիքին վերջին հրաժեշտի խորհրդով նրանք խորհրդանշական դագաղը մի քանի անգամ պտտեցին նաեւ ԱԺ շենքի դիմաց: Խորհրդանշական կեղծիքը նրանք թաղելու են Ազատության հրապարակի աղբամանում: Թաղման արարողությունն ուղեկցվում է կեղծ լացով:

Ակցիային մասնակցում են նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее