Newsbook.am-ը գրում է, որ երեկ` հոկտեմբերի 20-ին, «Ժառանգություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ կուսակցության վերնախավի` Րաֆֆի Հովհաննիսյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, Աշտարակ քաղաքում կազմակերպել են խնջույք` «Ժառանգության» կազմավորման 11 ամյակի կապակցույթամբ: Առաջին հայացքից թվում է, թե սրանում որևէ արտառոց բան չկա, սակայն տվյալ պարագայում ուշագրավ է դրա անցկացման վայրը: Newsbook.am- ի աղբյուրների փոխանցմամբ` կուսակցական կերուխումը տեղի է ունեցել Երևան-Գյումրի մայրուղու Աշտարակի հատվածում գտնվող շքեղ առանձնատանը, որը պատկանում է հանգուցյալ Մուշեղ Ազատյանին: Հիշեցնենք, որ 2003թ. Երևանում սպանված Մ.Ազատյանն առավել հայտնի է որպես քրեական հեղինակություն «Միշա Րեզաննի», ով նաև ռուսական կրիմինալի կնքահայր` հանգուցյալ Յապոնչիկի սանիկն էր: Միշայի շքեղ առանձնատանը, որտեղ տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցական «սխոդկան», ներկայումս «տիրություն» է անում նրա աներորդին` Ամասիկ Մաղաքյանը, ով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ազգականն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում