«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ՀՀ ազգային տարեկան ուղերձով: Նրա խոսքով՝ 2013թ. նախագահական ընտրություններն ապացուցեցին Հայաստանում ընտրական ճանապարհով իշխանություն ձևավորելու անհնարինությունը, բայց միաժամանակ՝ դրան մասնակցելու էական իմաստը։
«Ընտրակեղծարարներն իսկույն անձնատուր կլինեն, եթե հայտնվեն այնպիսի իրավիճակում, որտեղ իրենց հնարքներն այլևս չանցնեն։ Մեր խնդիրը այդպիսի հնարքներ ստեղծելն է: Ժողովրդի բողոքներին բանի տեղ դնող չկա։ Իշխանությունների բռնի գործողությունները ավելացնում են հայրենիքից հեռացողների թիվը»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով գազային պայմանագրին, 300 մլն-ին, ասաց, որ դրանք սոսկ պարտք չեն, այլ դավադրություն։
Ինչ վերաբերում է «Ժառանգության» քաղաքական դաշտը լքելուն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ ոչ թե լքել, այլ, պարզապես, ուժ է հավաքել։
«Ժառանգությունը միշտ եղել է և այսուհետև էլ կլինի հանրության, իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիական հոսանքների, մեր պանծալի երիտասարդների և ազատամարտիկների կողքին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։