▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճաշ՝ ՀՀ Նախագահի հետ

 

Հանրապետության նախագահ  Արմեն Սարգսյանը հուլիսի 9- ին հանդիպում-ճաշ է ունեցել «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի, «Օրրանի» բարերար Կարո Մարտիրոսյանի և նրա ընտանքի անդամների հետ։

Այն ծրագրվել էր դեռ անցյալ տարի սեպտեմբերին՝ ԱՄՆ-ում`«Օրրանի» նախաձեռնած դրամահավաք-ճաշկերույթին: 

Ճաշկերույթի ընթացքում կազմակերպվել է աճուրդ, որի ժամանակ մասնակիցներին ներկայացվել են բազմաթիվ յուրահատուկ առաջարկ-լոտեր։ Դրանց շարքում, թերևս, ամենահետաքրքիրը եղել է «Ճաշ ՀՀ Նախագահի հետ» լոտը, որը «բաժին է հասել»   «Օրրանի» վաղեմի բարեկամ Կարո Մարտիրոսյանին։

 

«Շատ գովելի և ողջունելի է նախագահ Արմեն Սարգսյանի այս բարգործական քայլը, որը ոչ միայն նշանակում է ինքնատիպ ձևով մասնակից դառնալ կարիքավոր քաղաքացիներին ձեռք մեկնելուն, այլև նպաստում է նոր մշակույթի ձևավորմանը»,- անդրադառնալով Հանրապետության նախագահի հետ ճաշին՝ նշել  է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

Ճաշկերույթ-դարամահավաքի ընթացքում հանգանակված ամբողջ, այդ թվում և՝ վերոհիշյալ լոտից ստացված գումարն ուղղվելու է «Օրրանի» շահառու 300 կարիքավոր երեխաների և տարեցների սոցիալական հարցերի լուծմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее