ArmFootball.com-ը գրում է. «Ռեալ Սոլտ Լեքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ իր ակումբը բանակցում է «Սպարտակի» հետ Յուրա Մովսիսյանի տրանսֆերի հարցով: Ավելի վաղ նշվում էր, որ կողմերը համաձայնության են եկել Մովսիսյանի տեղափոխության հարցում:
- Ծուխն առանց կրակի չի լինում: Մենք բանակցում ենք և հուսով, որ շուտով տեղափոխությունը տեղի կունենա: Չեմ կարող ասել, երբ դա կլինի: Մովսիսյանն ուժեղ եւ դինամիկ հարձակվող է, ով կարող է գոլային պահեր ստեղծել և գոլեր խփել,- Կասարի խոսքերն է մեջբերել SBIsoccer-ը: