▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկի քաղաքապետարանը ծառե՞ր է հատել՝ Ամուլսարի ճանապարհները շրջափակողների համար

Ջերմուկից ահազանգ է ստացվել, ըստ որի քաղաքապետարանը քաղաքում ծառերի խորը էտ է իրականացրել։

Asekose.am-ին ահազանգող քաղաքացին նշում է, որ նման խորը էտը վնաս է ծառերին։

Սակայն մտահոգիչն , ըստ ահազանգողի,  լուրերն են, որ Ջերմուկի քաղաքապետարանը կտրված ծառերն ուղարկել է Ամուլսարան հանքի ճանապարհները արգելափակածներին՝ վրանները տաքացնելու համար։ 

Ջերմուկի բնակիչները տարակուսած են, թե նախկին իշխանություններից ժառանգություն մնացած ՝ ՀՀԿ-ական ծագմամբ ավագանին, ի՞նչ նպատակներ է հետապնդում՝ նույնիսկ բնապահպանական ջարդ իրականացնելով՝ Ամուլսարի ճանապարհները ապօրինի արգելափակածներին անթաքույց աջակցելով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее