▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանն առաջիկայում քաղաքացիություն կստանա. Արտակ Զեյնալյան

«Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու վերաբերյալ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:


 

 

«Քաղաքացիության հարցը որոշում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք»,- ասել է Զեյնալյանը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, խնդիրը նախագահի տիրույթո՞ւմ է, Զեյնալյանն ասաց. «Լուծված է խնդիրը, քաղաքացիություն տրամադրվելու է»:
 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժիրայր Սեֆիլյանը դեռևս օգոստոսին դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն քաղաքացիությունը դեռ չի ստացել և առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի կարող մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее