▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրինովսկին ամեն առավոտ Հայկական եկեղեցի՞ է մտնում

 

«Դատելով վերջին շրջանում ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին ՌԴ պետդումայի պատգամավոր, ՌԼԴԿ-կուսակցության նախագահ , Հայ ժողովրդի <ոխերիմ բարեկամ> Ժիրինովսկու հերթական հայտարարություններից, կարելի է մտածել, թե նա ամեն աստծո առավոտ պետդումա գնալուց առաջ մտնում է Հայկական եկեղեցի, մոմ վառելու և աղոթելու Հայերի դարավոր երազանքի, Հայկական հարցի արդարացի լուծման համար: Մասնավորապես վերջերս Մոսկովյան Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կազմակերպված հայկական երգի փառատոնում նա ասել է.
- Ես համոզված եմ, որ հայերը շուտով կնշեն ոչ թե Հայոց ցեղասպանության տարելիցը, այլ կտոնեն Արևմտյան Հայաստանի ազատագրման տոնը: Իսկ Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում, Տրապիզոնում կծածանվի հայկական դրոշը:
Ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար այս գործչի մասին, որի <շուրթերով> երբեմն ասվում է այն, ինչ <մտորում> են կրեմլում, մեկ այլ մեջբերում.
Պետդումայի կլոր սեղանի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է 2 երկրների՝ ՌԴ-ադրբեջան փոխհարաբերությունները, նա ասել է-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս երիտասարդ է և կարող է երկիրը կառավարել ինքնուրույն, կամ-«Որպեսզի Ռուսաստանը բարելավի իր ֆինանսական և տնտեսական վիճակը, պետք է սննդամթերքը ձեռք բերի ոչ թե Արևուտքից. այլ հարավից և մասնավորապես, Ադրբեջանից»: Առավել հատկանշական է այն, որ ավելի վաղ Ժիրինովսկին ասել էր, որ Թուրքիայի հարցերը պետք է ուրիշի ձեռքով լուծել: Եվս մեկ մեջբերում-«Չլիներ Լենինի սխալը, չէր լինի Թուրքիան, կլիներ հզոր Հայաստան»:
Մնում է նրանից սպասել, որ մի օր էլ մասնավորապես ասի-<չլիներ Պուտինի <սխալը>, 4 միլիարդի զենք չէր վաճառվի ադրբեջանին>, կամ -< չլիներ գորբաչովի <սխալը>, չէր լինի Բաքվի և Սումգաիթի կոտորածները>:
Եվ այսպես շարունակ...»,-գրել է Սանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում: 
Նույն թեմայի շուրջ Լիզա Ճաղարյանը գրել է.
«Ես չեմ նայել, չգիտեմ՝ էս անգամ ինչ է բլթացրել ռուսական խեղկատակ ժիրինովսկին «իր սիրելի» հայերի մասին, բայց մինչեւ հոգուս խորքը ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ, որ այնպիսի հայրենակիցներ ունեմ, որոնք կարող են ոգեւորվել սրա որեւէ խոսքից, եթե նույնիսկ մեր օգտին է։
վաԴ ե՞ք, հայեր։ Ավելի պարզ ասե՞մ. ժիրինովսկին թքած ունի հայերի վրա էլ, ադրբեջանցիների վրա էլ, իտալացիների ու ֆրանսիացիների վրա էլ, ում ասես՝ բոլորի՛ վրա. նա ինչ ասում է՝ իր ասածի վրա մտքում հռհռում է, էսօր էսպես է պետք՝ էսպես կասի, վաղը իր երկրին ուրիշ բան պետք կլինի, կասի՝ տանկերը քշեք, Հայաստանը գետնին հավասարեցրեք։
Կամ՝ եթե նույնիսկ հավատում եք (ինչը ապշեցուցիչ է ուղղակի), որ անկեղծ է ասում, ձեզ ո՞նց է ուրախացնում էդ դասական ֆաշիստի խոսքը։
Հո մուրացկան չե՞ք, ամեն փողով բարբաջողի խոսքի վրա տրտինգ եք տալիս»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее