▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճի՞շտ են ծնողների պնդումները, որ գումար եք առաջարկել լռության դիմաց. լրագրողը՝ Ռազմիկ Աբրահամյանին

«Ծննդատները կապ չունեն որդեգրումների հետ»,- հունվարի 16-ին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Նա անպատասխան է թողել  այն հարցը, թե ճի՞շտ են ծնողների պնդումները, որ ինքը գումար է առաջարկել լռության դիմաց։

Բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշել է. «Ավելորդ հարցեր եք տալիս»։

Նշենք, որ ծնողներից Հայկուհի Խաչատրյանը այսօր, երբ աղմկահարույց գործով դատական նիստն էր, մոտեցել է Ռազմիկ Աբրահամյանին և հարցրել , թե ինչո՞ւ էր իրեն մեկ միլիոն առաջարկում։

 Հայկուհի Խաչատրյանը լրագրողներին պատմել է, որ անձամբ  Ռազմիկ Աբրահամյանը իրեն 1 մլն դրամ է առաջարկել, ինքը հրաժարվել է։ Ծնողներից ոմանք, սակայն, մտածելով, որ գումարը տրվում է ըստ օրենքի, վերցրել են։

Ծնողները լրագրողներին նաեւ պատմել  են,  որ վերջին շրջանում գտել են 22-ամյա տղայի, ում որդեգրել են 1997 թվականին, բայց հիվանդանոցում ծնողներին ներկայացրել են, որ երեխան մահացել է։

 Ռազմիկ Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ չի ընդունում մեղադրանքը և բողոքող կանայք իր դեմ արշավ են կազմակերպում. Հայկուհի Խաչատրյանը ի պատասխան Ռազմիկ Աբրահամյանի՝ ասաց, որ ինչպես ստում էր, որ իր երեխան մահացել է, այնպես էլ ստում է, որ իր դեմ արշավ է կազմակերպված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее