▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ կլինի, որ Հովիկ Աբրահամյանը մեկնի Մոսկվա. Վահրամ Բաղդասարյան

Azatutyun.am-ը գրում է. է։

Իշխող Հանրապետականի խորհրդարական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, վարչապետը պետք է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստին:

«Մեկնելը բոլոր պարագաներում ճիշտ է, որովհետև բոլոր տեղերում մենք ասելիք ունենք և պետք է հնարավորությունը բաց չթողնենք, անկախ նրանից՝ ինչ հարաբերություններ է եղել, որտեղ է հետաձգվել: Ինձ թվում է, ճի՛շտ է մեկնելը, և սա այն դեպքը չէ, որ թշնամիներ փնտրենք, նեղացկոտ կեցվածք ընդունենք, այլ ընդհակառակը՝ մենք մեր ասելիքը պետք է բոլոր ամբիոններից ասենք և օգտագործենք բոլոր ամբիոնները»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ արդեն որոշում կա և վարչապետ Աբրահամյանը մեկնելու է Մոսկվա, հանրապետական գործիչը պատասխանեց.- «Ձեզ ներկայացրեցի իմ անձնական կարծիքը: Որոշման մասին լրացուցիչ հայտարարություն կլինի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում, սակայն  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ որոշվեց նիստը հետաձգել և անցկացնել Մոսկվայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее