▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտը մեկն ա, որտեղ որ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք. Առաքել Մովսիսյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը քաղաքականություն վերադարձի մասին առայժմ չի մտածում:  Այս մասին նա ասել է Shantnews.am-ի հետ զրույցում: Հարցին` արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն տեսնո՞ւմ է արդյոք ու պատրա՞ստ է մասնակցել այդ ընտրություններին, նշել է.

«Աղջի՛կ ջան, հիմա այս պահին ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև տեսնում եմ` ինչ ա կատարվում, ես մի բան կարամ ասեմ մենակ, որ Ազգային ժողովում տեսնում եմ, որ բոլորը դեպի, ասենք, ժողովրդավարություն են գնում, ինձ թվում ա` ճիշտը մեկն ա, որտեղ որ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք»:

 

 

 

 

 

 

 

 

Հարցին` եթե որևէ ուժից առաջարկ լինի միանալ իրենց, մասնակցել ընտրություններին, կհամաձայնի՞, նա պատասխանել է.

«Ինձ ոչ ոք չի կարա զաստավիտ անի կամ ոնց ասած` ուժով իմ հետ խոսա, ոչ ոք չի կարա այդ հարցում: Դա իմ կամքն ա, ընտրություններին կմասնակցեմ, թե չեմ մասնակցի, կամ էլ, ասենք, քաղաքականության մեջ կամ, կամ չկամ:

 

 

 

 

 

 

Էս պահին ըսկի մտքովս չի էլ անցնում, բայց տենում եմ` ինչ ա կատարվում, երևակայի, տղերքը մտածված քայլեր են անում, քանի որ եթե ժողովուրդը որոշում ա կայացրել, պետք ա ըսենց լինի»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее