▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտն ասած, ես չգիտեմ․ Սպերցյանը խոսել է իր նկատմամբ Միլանի հետաքրքրության մասին

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր նկատմամբ «Միլանի» հետաքրքրության մասին, ինչի մասին լրատվամիջոցները հայտնել էին այս շաբաթվա սկզբին,

հայտնում է Armsport.am-ը։

– Գրում են, որ «Միլանը» հետաքրքրված է քեզնով։ Սա ճի՞շտ է: Ձեզ հետ կապ հաստատե՞լ են ակումբից:

– Ճիշտն ասած, ես չգիտեմ։ Ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել։ Որտե՞ղ կցանկանայի խաղալ: Ես դեռ չգիտեմ։ Ես երազանք ունեմ, բայց քանի դեռ «Կրասնոդարում» եմ, ցանկանում եմ հաղթել Ռուսաստանի գավաթը, մենք հնարավորություն ունենք: Կտեսնենք, թե ինչ կլինի հետո,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее