▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճնշումներ չեն եղել. Քոչարյանին կալանք տված դատավոր

Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանքի որոշում տված դատավոր Վաչե Մարգարյանը հրաժարվում էր ի սկզբանե պատասխանել լրագրողների հարցերին:

 

 

 

Այն հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ, դատավորը չարձագանքեց: Միայն հակիրճ անդրադարձավ հարցին, թե կալանք տալուց հետո իր ընտանիքին կամ իրեն վտանգ սպառնացե՞լ է.

«Ո՛չ»,- ասաց նա:

Նա չհստակեցրեց, թե հրավիրվե՞լ է նախաքննական մարմին կամ ի՞նչ կարգավիճակ ունի:

«Նախաքննություն է ընթանում, ինչպես նաև ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով է ստեղծվել, քննությունն ընթանում է»,-ասաց նա:

Հարցին, թե ճնշումներ եղե՞լ են Քոչարյանին կալանք տալուց, պատասխանեց.

«Իհարկե չեն եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее