▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջորջ Քլունին համոզել է կնոջը Բաքու չմեկնել

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին համոզել է կնոջը՝ հայազգի իրավաբան և փաստաբան Ամալ Քլունիին չմեկնել Ադրբեջան, որպեսզի նա վտանգի տակ չհայտնվի. The Hollywood Reporter-ի հետ հարցազրույցում ասել է Քլունին:

«Ամալը գտնվել է Մալդիվներում, որտեղ փորձում էր բանտից ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Նաշեդին: Երբ նա լքել է Մալդիվները, ցանկացել է գնալ Ադրբեջան, որտեղ նա ևս մեկ հաճախորդ ուներ, ով նույնպես բանտարկված էր: Ես ստիպված էի կնոջս հետ գործարք կնքել, որպեսզի համոզեի նրան հրաժարվել Ադրբեջան մեկնելու մտադրությունից. ես չմեկնեցի Հարավային Սուդան, նա էլ՝ Ադրբեջան»,- ասել է Քլունին:

Դերասանը նաև նշել է, որ Ամալի հետ պայմանավորվել են, որ աշխատանքի պատճառով չեն հայտնվի ռիսկային իրավիճակներում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее