vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանը խաղալու է «Հալ Սիթիի» դեմ առաջիկա հանդիպմանը:
«Ինչպես կարող եմ Միկիին դուրս թողնել կազմից այն բանից հետո, ինչ նա դարձավ նախորդ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Չեմ կարող: Կարծում եմ՝ ֆուտբոլիստներն իրենք են իրենց դնում կազմում: Ես միայն նրա համար եմ, որպեսզի վերլուծեմ, թե ինչ են նրանք անում ու արդար վարվեմ նրանց հետ:
Այսպիսի փայլուն ելույթից հետո Միկին պետք է խաղա, դա պարզ է»,-ասել է Մոուրինյոն: