«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, թե ով էր իր թիմի կազմում լավագույնը Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Չելսիի» հետ խաղում (0:1) :
«Մենք այս ամենին պետք է դրական նայենք: Խաղադաշտում լավագույնը Պոգբան էր: Նա իսկական տիտան էր: Նրանից հետո իմ բոլոր տղաները շատ լավն էին»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016թ. ամռանը 105 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան խփել է 7 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: