vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է ԱՊԼ-ի 21-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ խաղի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանին օգտագործել պաշտպանության ձախ եզրում:
«Երբ Անտոնիո Վալենսիան խաղում է որպես աջ վինգեր, դու չես կարող պաշտպանվել 2 ֆուտբոլիստով, քեզ պետք է նաև 3-րդը, ով բալանս կապահովի: Դարմիանը շատ լավ կատարեց իր աշխատանքը:
Սակայն պարտվելու ժամանակ փոխարինում ես Դարմիանին, իսկ Մխիթարյանին բերում ձախ վինգերի գոտի, իսկ Վալենսիան սկսում է խաղալ աջ կողմում: Դա իհարկե մեծ ռիսկ է: Սակայն ես դիտում էի խաղը, մենք պարտվում էինք: Ես միշտ նայում էի նույն կողմը: Ես պարանոցիս հետ խնդիր ունեի, քանի որ անընդհատ նայում էի ձախ կողմը և տեսնում էի, թե որքան դեղին մարզաշապիկով ֆուտբոլիստներ կային այնտեղ և մտածեցի, որ կարելի է նաև այդպես փորձել»,- ասել է Մոուրինյոն: