«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումը (0:1):
«Չեմ ցանկանում քննարկել հեռացումը: Ուղղակի ուզում եմ ասել, որ հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներիով և «ՄՅՈՒ»-ի երկրպագուներով:
Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում «Ռոստովի» հետ, այդ իսկ պատճառով ես որոշեցի հանգստանալու հնարավորություն տալ մի շարք ֆուտբոլիստների: Կցանկանայի նշել, որ թիմը բավականին լավ մարզավիճակում էր մոտեցել այս խաղին»,- ասել է Մոուրինյոն:
Ավելացնենք, որ Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռոստովի» միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին: