vivaronews.am-ը գրում է. «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած 4-1 հաշվով հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին:
«Ես շատ ուրախ եմ, որովհետև այսօր նա խաղում էր Պրեմիեր լիգայի թիմի դեմ, որն ունի Պրեմիեր լիգայի որակներ և բնութագիր:
Սա ցույց տվեց նրա էվոլյուցիան: «Ֆեյենորդի» դեմ մենք կարող էինք մտածել.«Այո, բայց սա ուրիշ ֆուտբոլ է», իսկ այսօր մենք մաքուր, տիպիկ Պրեմիեր լիգայի թիմի դեմ էինք, և Միկին կարողացավ խաղալ իր խաղը: Ուստի, ես շատ ուրախ եմ:
Մենք գիտենք, թե ինչի համար ենք գնել նրան ու սպասում էինք նրա ադապտացիային: Կարծես, դա արդեն եղել է»,-ասել է Մոուրինյոն Sky Sports-ի հետ զրույցում: