▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյու. «Մխիթարյանի հպումը գնդակին շատ «քաղցր» է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուն մենաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտը մանկունյանցիների կազմում (2-0):

- Մխիթարյանը թոփ կարգի ֆուտբոլիստ է ու ներկա պահին գտնվում է ֆուտբոլիստի համար լավագույն տարիքում: Նրա մոտեցումը խաղին արտակարգ է, նա շատ արագ է մտածում, իսկ նրա հպումը գնդակին շատ «քաղցր է» (բառացի թարգմանություն անգլերենից` so sweet he touches the ball): Մխիթարյանը կարող է խաղալ հարձակվողների հետևում` տարբեր դիրքերում: Դեռ սրության պակաս կա նրա գործողություններում, բայց նրա այսօրվա խաղը շատ դրական էր,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուր`ArmFootball.com

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее