▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրագծի վթարի պատճառով զգալիորեն վնասվել է ՀՀ-Վրաստան միջպետական ավտոճանապարհը

Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը,  քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով  միջպետական ճանապարհը որոշ ժամանակով փակվել էր։

 

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ համապատասխան կազմակերպությունների կողմից ջրագծի վթարը վերացնելուց հետո ճանապարհի շինարարությունն իրականացնող «Ճանապարհ» կազմակերպության աշխատակիցները կատարել են ճանապարհի ժամանակավոր հետլիցք, որից հետո հնարավոր է եղել վերականգնել ավտոճանապարհի երթևեկությունը։

Վթարի հետևանքները գնահատելու և դրանք վերացնելու համար կատարվում է մասնագիտական ուսումնասիրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее