▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ նախագահ

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ջրի գինը չի բարձրանա:

«Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- ասել է նա:

/filemanager/uploads/2019/11/week-1/Garegin_Baxramyan.jpg

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի խոսել:

Ինչ վերաբերում է ձմռանը գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ընթացակարգային առումով դա հնարավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее