Մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն են շարունակում դիմել Սիսիանի բնակիչները: Դեռ առավոտյան արձանագրված աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք է գրանցվել:

Մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ է հաստատել Սիսիանի բժշկական կենտրոն. «Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով հիվանդները ժամ ժամի վրա ավելանում են: Առավոտվաից մեծ թվով նոր հիվանդներ ենք ընդունել, նրանց առողջական վիճակը բավարար է: Մեծ չենք ընդունել, հիմնականում երեխաներ են»,- նշեցին ընդունարանից:
Ըստ վերջինիս՝ բոլորը հոսպիտալացվում են, միայն մեկն է օգնություն ստացել ընդունարանից և հեռացել. «25 տարեկան մի քաղաքացի է միայն բուժում ստացել և հեռացել, մնացածը մեզ մոտ պառկած են»,- ասել են Սիսիանի բժշկական կենտրոնից:
Թունավորման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը:


