▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճղած դհոլների երկիրը. Վահրամ Սահակյան

Էս սաղ նախընտրական, հետընտրական, ընտրական ու եսիմինչընտրական շրջանում ՄԻ ԱՐԱՐԱԾ կար, որ էդպես էլ չհասկացանք՝ Ո՞Վ ԷՐ, Ի՞ՆՉ ԷՐ ՈՒԶԱԾԸ, ՀԻՄԱ՞ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ… Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ, ԻՆՉԻ՞ ՉԻ ՍԻԿ… ԸԸԸ… ՀԵՌԱՆՈՒՄ։
Հասկացաք՝ դա էդ անդրիասն ա, էլի (մարդու ձեռն էլ չի գնում մեծատառ գրի)։
Ո՞վ ա դա, բացատրեք… Էդ ինչի՞ էր հացադուլ անում, ի՞նչ էր եղել դրան… Որ ասես՝ չաղ ա, ուզում էր քաշ գցի՝ չէ։ Կարո՞ղ ա ինչ-որ հիվանդություն ուներ էդ տղեն, որ իրեն ասել էին, թե սովաբուժությունով ա անցնում… Դժվար, դրանք առողջ կենդանիներ են լինում… Թե՞ ուղղակի ուզում էր, որ իրեն նկարեն, ցույց տան, ճանաչեն… Երեւի փոքր ժամանակ՝ ով բռնել, քացու տակ ա տվել իրեն, հիմա ուզում ա՝ ճանաչեն, որ մուռը հանած դուրս գա անհաջող մանկությունից… Լավ, էդ էլ հասկացանք, քեզ արդեն ճանաչեցին (քո ընտանիքի անդամները), բա հիմա՞ ինչ ես ուզում, այ պատից պոկած աբոյ, այ ճղած դհոլ։
Ինչի՞ էր թրեւ գալիս Րաֆֆու շուրջը։ Ու ընդհանրապես՝ ինչի՞ էն Արմենին ծեծեցին՝ սրան չծեծեցին, էդ ի՞նչ ռասայա-սեռական խտրականություն էր… Ասա՝ այ ավազակապետական երկրի ոստիկանություն, դժվա՞ր էր, ծեծեիք, նայեինք, ուրախանայինք… Ղժայինք, էլի… Ի՞նչ մեծ բան էր դրան ծեծելը, մի հատ անիմաստ անդրիաս, մի հատ ճղած լինոլիում… Жалко, что ли???

Տհաճ է, իրոք… Էն տղեքը գնացին, Հայրենիքի ու Պետության համար կռվեցին, զոհվեցին… Վերադարձածներն ապրում են կարիքի ու աղքատության մեջ… Լավագույն երաժիշտները, գրողներն ու նկարիչները գտնվում են գործազուրկ ու ծայրաստիճան աղքատ վիճակում։ Ու էս ամեն ինչի ֆոնին ինչ-որ անհականալի, անհաջող, թերի, կարիերիստ ու աբիժնիկ թուլեք ուզում են իրենց ԳՈՐԾԻՉ զգան… Այ էստեղ ուզում ես իրոք սատկացնել սաղին…

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее